Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողանը հեռախոսել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

Էրդողանը հեռախոսել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ
14.02.2018 | 15:47

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի հետ` հայտնում է «Անադոլուն»:

Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, Սիրիայի զարգացումներին: Նրանք խոսել են թուրքական զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողության մասին: Էրդողանն ու Սալմանը կարևորել են սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ